10:25  ,  12 հունվարի, 2019

NBA. Ջեյմս Հարդենը կրկնեց Կոբի Բրայանտի ռեկորդը

«Հյուսթոնի» խաղարկվող Ջեյմս Հարդենը «Քլիվլենդի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում ձեւակերպել է 40 միավորի թրիփլ-դաբլ: Վերջին 15 հանդիպումներում 29-ամյա ամերիկացի բասկետբոլիստը վաստակում է միջինը 40.5 միավոր: 1976 թվականից հետո NBA-ում նման ցուցանիշ ունեցել էր միայն Կոբի Բրայանտը:

Բացի այդ, Հարդենի թրիփլ-դաբլը (43 միավոր, 12 փոխանցում, 10 ռեբաունդ) 29 րոպե 34 վայրկյանում ամենաարագն է Ասոցիացիայի պատմության մեջ:

«Հյուսթոնը» «Քլիվլենդին» հաղթել է 141:113 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում