23:02  ,  11 հունվարի, 2019

Հենրիխ Մխիթարյանի մարզումը

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները մարզասրահում: 29-ամյա ֆուտբոլիստը հրապարակել է տեսանյութ:

Անգլիայի ընթացիկ առաջնության 14 խաղում Մխիթարյանը խփել է 4 գոլ եւ կատարել 1 գոլային փոխանցում:

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում ոտքի կոտրվածք ստացած Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ սպասվում է փետրվարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում