22:24  ,  11 հունվարի, 2019

Սեսկ Ֆաբրեգասը՝ «Մոնակոյի» խաղացող

Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող «Մոնակոն» հայտարարեց իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերի մասին: 31-ամյա ֆուտբոլիստը 2014 թվականից հանդես էր գալիս «Չելսիում»: Դրանից առաջ նա ներկայացրել է «Բարսելոնան» եւ Լոնդոնի «Արսենալը»:

Ֆաբրեգասի պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը: Անգլիական մամուլը գրել էր, որ «Մոնակոն» ընտրելու համար Ֆաբրեգասը կստանա 10 միլիոն եվրո բոնուս:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ֆաբրեգասը մասնակցել է 6 հանդիպման:

«Մոնակոն» Ֆրանսիայի առաջնության 19 տուրից հետո 13 միավորով նախավերջին տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում