20:03  ,  11 հունվարի, 2019

Պրեմյեր լիգա. Կլոպը՝ դեկտեմբերի լավագույն մարզիչ, Վան Դեյկը՝ լավագույն խաղացող

Գերմանացի Յուրգեն Կլոպը ճանաչվել է անգլիական Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչը դեկտեմբերին:  «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը հետ է թողել Նունու Էշպիրիտու Սանտուին  («Վուլվերհեմփթոն»), Մանուել Պելեգրինիին («Վեստ Հեմ»), Մաուրիսիո Պոչետինոյին («Տոտենհեմ») եւ Մարուրիցիո Սարիին («Չելսի»):

Դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» 27-ամյա հոլանդացի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը:

Դելտեմբերի «Լիվերպուլը» Անգլիայի առաջնությունում անցկացրել է 7 հանդիպում, տարել նույնքան հաղթանակ եւ 21 տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ ունենալով 4 միավորի առավելություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս