19:48  ,  11 հունվարի, 2019

Ժան-Ժակ Բուգուին հեռացավ «Շիրակից»

Գյումրիի «Շիրակը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրիրը կոտդիվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուիի հետ:

«Շիրակը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին բարձր պրոֆեսիոնալիզմի, կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայի ընթացում:

2018թ. դեկտեմբերին «Շիրակը» խզել էր պայմանագրերը նաեւ Գեորգի Գոգիչաևի, Ջոնս Կաբանգուի, Մուսա Դիակիտեի և Հենրի Նդոնգի հետ:

NEWS.am Sport-ը հայտնել էր, որ «Շիրակը» մտադիր է փոխել զարգացման ռազմավարությունը եւ շեշտը դնել երիտասարդ ֆուտբոլիստների վրա:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը 22 միավորով 6-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում