18:47  ,  11 հունվարի, 2019

Կատյա Գալստյանն ու Թադևոս Պողոսյանը ոսկե մեդալներ են նվաճել Լիբանանում

Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամներ Կատյա Գալստյանը (Աշոցք) և Թադևոս Պողոսյանը (Աշոցք) Լիբանանում անցկացվող դահուկավազքի զարգացող պետությունների գավաթի խաղարկությունում նվաճել են ոսկե մեդալներ:

Կատյա Գալստյանը հաղթել է ազատ ոճի 5 կմ, իսկ Թադևոս Պողոսյանը ազատ ոճի 10 կմ մրցատարածությունում: Մրցաշարին մասնակցում են 5 պետությունների 23 մարզիկներ։

Կատյա Գալստյանի վաստակած 110,50 վարկանիշային միավորը լավագույնն է նրա մարզական կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս