21:11  ,  11 հունվարի, 2019

Լոնդոնի «Արսենալը» կվարձակալի Դենիս Սուարեսին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն: Անգլիական ակումբը մտադիր է վարձակալել 25-ամյա իսպանացի ֆուտբոլիստին մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է Goal.com-ը: Սուարեսի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը: «Բարսելոնան» պահանջում է վարձակալության պայմանագրում ամրագրել ամռանը Սուարեսին պարտադիր գնելու կետը:

«Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի համար ակումբի ղեկավարությունը գումար չի հատկացրել, հնարավոր են միայն խաղացողների վարձակալություններ:

Անգլիական մամուլը գրել էր, որ Դենիս Սուարեսի տեղափոխության դեպքում, «Արսենալը» կվաճառի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որի ծառայություններով հետաքրքրվում են Լիվերպուլի «Էվերտոնն» ու իտալական «Միլանը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում