Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող Երեւանի «Լոկոմոտիվը» հանդիպում է կազմակերպել թիմում փորձաշրջան անցնել ցանկացողների հետ: Ավելի վաղ ակումբը հայտարարություն էր տարածել՝ թիմում փորձաշրջան անցնել ցանկացող ֆուտբոլիստներին առաջարկելով ռեզյումե ուղարկել ակումբի էլեկտրոնային հասցեին:
«Լոկոմոտիվը» նաեւ հայտնել է, որ թիմից հեռացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ «Արարատի» նախկին կիսապաշտպան Արամ Քոչարյանը, որի պայմանագրի ժամկետը լրացել է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում