16:40  ,  11 հունվարի, 2019

«Լոկոմոտիվը» ռեզյումե ուղարկած ֆուտբոլիստներին հրավիրում է փորձաշրջան անցնելու (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող Երեւանի «Լոկոմոտիվը» հանդիպում է կազմակերպել թիմում փորձաշրջան անցնել ցանկացողների հետ: Ավելի վաղ ակումբը հայտարարություն էր տարածել՝ թիմում փորձաշրջան անցնել ցանկացող ֆուտբոլիստներին առաջարկելով ռեզյումե ուղարկել ակումբի էլեկտրոնային հասցեին:

«Լոկոմոտիվը» նաեւ հայտնել է, որ թիմից հեռացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ «Արարատի» նախկին կիսապաշտպան Արամ Քոչարյանը, որի պայմանագրի ժամկետը լրացել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով