15:51  +04,  11 հունվարի, 2019

Լեւոն Արոնյանը տարին կսկսի Ջիբրալթարի մրցաշարով

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը տարին կսկսի Gibraltar Masters մրցաշարով (10 տուր): Հունվարի 21-31-ը Ջիբրալթարում անցկացվելիք ավանդական մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ: Գումարային պարգեւ կստանան 1-15-րդ տեղ գրաված շախմատիստները:

Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարին կմասնակցեն նաեւ Հրանտ Մելքումյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

Լեւոն Արոնյանը Gibraltar Masters-ի գործող հաղթողն է: Նախորդ տարի հայ գրոսմայստերն եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ