15:40  ,  11 հունվարի, 2019

Արթուր Ալեքսանյանը շարունակում է մարզումներն ԱՄՆ-ում

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) շարունակում է մարզումներն ԱՄՆ-ում: Գյումրեցի ըմբիշը վերականգնվում է վնասվածքից: Ալեքսանյանն Instagram-ում հրապարակել մարզումային տեսանյութեր:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունվարի 17-31-ը հավաք է անցկացնելու Ծաղկաձորում, սակայն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի հավաքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում