14:35  ,  11 հունվարի, 2019

«Տոմի» լավագույն ռմբարկուն առաջարկ ունի Հայաստանից

Ֆինանսական խնդիրներ ունեցող ռուսական «Տոմի» լավագույն ռմբարկու, 28-ամյա կիսապաշտպան Իլյա Կուխարչուկը պատմել է, որ առաջարկ ունի Հայաստանից:

«Առաջարկներ ունեմ Ռուսաստանից, Ղազախստանից ու Հայաստանից: Անկեղծ ասած, արդեն անհարմար եմ զգում մարդկանց առջեւ: Նրանք զանգում են, իսկ ես չեմ կարողանում հստակ պատասխան տալ»,- ռուս ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է sportbox.ru-ն:

Իլյա Կուխարչուկը պատմել է նաեւ, որ չի մեկնելու «Տոմի»՝ հունվարի 12-ին մեկնարկող հավաքին, քանի դեռ ակումբը չի վճարել աշխատավարձերից գոյացած պարտքը:

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում Կուխարչուկը մասնակցել է 24 խաղի եւ խփել 8 գոլ: «Տոմը» երկրորդ տեղում է առաջնության աշնանային հատվածից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում