14:10  ,  11 հունվարի, 2019

Կարեն Խաչանովն աջակցել է կարիերան ավարտելու մասին մտածող Էնդի Մարեյին

Աշխարհի 11-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնաբանել է բրիտանացի Էնդի Մարեյի հայտարարությունը կարիերան ավարտելու վերաբերյալ: Նախօրեին աշխարհի նախկին առաջին ռակետը հայտարարել էր, որ հունվարի 14-ին մեկնարկող Australian Open-ը կարող է վերջինը լինել իր կարիերայում:

«Տխուր է այդպիսի խոսքեր լսել Էնդիից: Դու իսկական չեմպիոն ես մեր մարզաձեւում եւ հրաշալի օրինակ բոլոր թենիսիստների համար: Մնա ուժեղ»,- թվիթերյան էջում գրել է հայ մարզիկը:

31-ամյա Մարեյին անհանգստացնում է ազդրի վնասվածքը, որի պատճառով նա վիրահատվել էր նախորդ մրցաշրջանի սկզբնամասում: 2018-ին նա անցկացրել է 12 մրցախաղ, որոնցից 8-ում հաղթել է: Ասուլիսի ժամանակ կարիերան ավարտելու մասին խոսելիս բրիտանացի թենիսիստը չի զսպել արցունքները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում