Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականներն այս օրերին հավաք են անցկացնում Ծաղկաձորում, փոխանցում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Հավաքին մասնակցում են մոտ 40 ըմբիշներ: Նրանք աշխատում են ֆիզիկական պատրաստվածության վրա եւ դեռ չեն անցկացնում գոտեմարտեր:
Հունվարի 20-ին ըմբիշները կվերադառնան Երեւան եւ մարզումները կշարունակեն մայրաքաղաքում: Ազատ ըմբշամարտի Հայաստանի հավաքականը տարին կսկսի Թեհրանում փետրվարի 7-ին մեկնարկելիք «Թախտիի գավաթ» ավանդական մրցաշարով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում