12:35  ,  11 հունվարի, 2019

NBA. Ուեստբրուկի ռեկորդը, Օլդրիջի 56 միավորներն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Սան Անտոնիոն» սեփական խաղահրապարակում 154:147 հաշվով հաղթել է «Օկլահոմային»: Հաղթողը որոշվել է երկրորդ լրացուցիչ ժամանակում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Լամարկուս Օլդրիջը, որը «Սան Անտոնիոյի» կազմում վաստակել է 56 միավոր:

«Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը թրիփլ-դաբլի հեղինակ է դարձել 24 միավորով ու 24 արդյունավետ փոխանցումով: «Դետրոյտի» նախկին խաղացող Այզեյա Տոմասից (1984/85) ու «Բոստոնի» նախկին խաղացող Ռեջոն Ռոնդոյից (2010/11) հետո Ուեստբրուկը երրորդ բասկետբոլիստն է, որը NBA-ում թրիփլ-դաբլի հեղինակ է դառնում 24 արդյունավետ փոխանցումով: Դա նրա կարիերայի 117-րդ թրիփլ-դաբլն էր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Մայամիի» խաղացող Ջեյմս Ջոնսոնը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Սան Անտոնիո» – «Օկլահոմա»՝ 154:147 (լրացուցիչ ժամանակում) (33:23, 37:40, 35:30, 25:37, 24:17)

«Սակրամենտո» – «Դետրոյտ»՝ 112:102 (34:21, 31:27, 26:26, 21:28)

«Մայամի» – «Բոստոն»՝ 115:99 (28:24, 33:19, 22:29, 32:27)

«Դենվեր» – «Կլիպերս»՝ 121:100 (37:25, 28:29, 28:22, 28:24)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում