22:49  ,  11 հունվարի, 2019

Դիեգո Սիմեոնեի որդին դարձել է Մաուրո Գեւգեոզյանի ակումբակիցը

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի կրտսեր որդի Ջանլուկան համալրել է «Խիմնասիա Լա Պլատան», հաղորդում է արգենտինական ակումբի պաշտոնական կայքը: 20-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

Նախկինում Ջանլուկա Սիմեոնեն հանդես է եկել «Ռիվեր Փլեյթի» երտասարդական թիմում, «Ֆրոզինոնեում», չիլիական «Ունիոն Լա Կալերայի» համակարգում:

Արգենտինայի առաջնության 15 տուրից հետո «Խիմնասիա Լա Պլատան» 15 միավորով 21-րդ տեղում է: Այս թիմում է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը:

Դիեգո Սիմեոնեի ավագ որդին ներկայացնում է իտալական «Ֆիորենտինան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում