13:15  ,  11 հունվարի, 2019

Մոսկվայի «Արարատը» դարձյալ հանդես կգա Ռուսաստանում

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը դարձյալ հանդես կգա Ռուսաստանում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Արարատը» առաջին տեղն էր զբաղեցրել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտում, սակայն ակումբը հրաժարվել էր Ռուսաստանի առաջին դիվիզիոնի մասնակցությունից: Մոսկվայի «Արարատի» խաղացողների մի մասը տեղափոխվել էին «Արարատ-Արմենիա», որն այս տարի հանդես է գալիս Հայաստանի Բարձրագույն խմբում:

Նախորդ տարվա նոյեմբերին «Արարատի» բաժնետոմսերի ընդհանուր փաթեթը գնել էր ակումբի նախկին նախագահ, ռուսաստանցի ֆուտբոլային մենեջեր Վալերի Հովհաննիսյանի ընտանիք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս