18:12  ,  11 հունվարի, 2019

«Արարատին» միացել են Բելառուսի հավաքականի 2 նախկին խաղացողներ եւ իսպանացի հարձակվող

Երեւանի «Արարատում» այս օրերին փորձաշրջան են անցնում մի քանի օտարերկրացի խաղացողներ: NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ «Արարատին» միացել են Բելառուսի հավաքականի նախկին երկու խաղացողներ, իսպանացի հարձակվող, որը հանդես է եկել Լիտվայի առաջնությունում, նաեւ ֆուտբոլիստներ Սերբիայից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից:

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը ձմռանը կանցկացնի երեք մարզումային հավաք՝ Ձորաղբյուրում (հունվարի 14-21), Սոչիում (հունվարի 23-ից փետրվարի 3-ը) եւ Կիպրոսում (փետրվարի 11-23):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս