23:05  ,  10 հունվարի, 2019

Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը հեռացել է «Շտուտգարտից»

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը խզել է պայմանագիրը գերմանական «Շտուտգարտի» հետ, հաղորդում է Regionalliga Südwest-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը ոչ մի հանդիպում չէր անցկացրել «Շտուտգարտի» երկրորդ թիմի կազմում:

Երեւանի «Միկայում» կարիերան սկսած Հայկ Գալստյանը Գերմանիայում հանդես է եկել նաեւ «Բոխումում» եւ «Հոֆենհայմում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում