22:07  ,  10 հունվարի, 2019

«Լոռին» ներկայացրեց գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած ժողովի ժամանակ «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը ներկայացրել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին:

Ժողովին մասնակցել են ակումբի ղեկավարությունը, ֆուտբոլիստները, ակադեմիայի աշխատակիցները եւ մարզիչները:

Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբի ներկայացուցիչներն աջակցելու են նաեւ ակադեմիայի մանկապատանեկան թիմերի մարզիչներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս