21:40  ,  10 հունվարի, 2019

Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է կարիերան շարունակի «Էվերտոնում»

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կփոխի ակումբը, եթե «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսը միանա իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմին:

Բրիտանական Evening Standard-ը գրում է, որ Մխիթարյանն այդ դեպքում, հնարավոր է տեղափոխվի Լիվերպուլի «Էվերտոն»: Աղբյուրի կարծիքով, հայ ֆուտբոլիստը խաղադաշտում հրաշալի կապ կստեղծի իսլանդացի Գիլֆի Սիգուրդսոնի հետ:

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 27 միլիոն ֆունտ ստերլինգ: Խնդիրը 29-ամյա ֆուտբոլիստի բարձր աշխատավարձն է՝ շաբաթական 180 հազար ֆունտ ստերլինգ: «Էվերտոնի» ամենաբարձր վարձատրությամբ խաղացողներ Սիգուրդսոնն ու Շնայդերլինը ստանում են շաբաթական 120 հազարական ֆունտ:

Անգլիայի ընթացիկ առաջնության 14 խաղում Մխիթարյանը խփել է 4 գոլ եւ կատարել 1 գոլային փոխանցում: Ոտքի կոտրվածք ստացած Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ սպասվում է փետրվարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում