00:14  ,  11 հունվարի, 2019

«Բարսելոնան» ստացել է Ալվարո Մորատայի տրանսֆերի առաջարկ

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան այս ամիս կհեռանա անգլիական ակումբից, հաղորդում է ESPN FC–ն։ Նրա վարձակալության տարբերակը քննարկում են Մադրիդի «Աթլետիկոն» եւ «Սեւիլիան»։ «Բարսելոնան» եւս ստացել է «Ռեալի» նախկին խաղացողի տրանսֆերի առաջարկը, սակայն կատալոնական ակումբում տրամադրված չեն քննարկել այն։

Մորատան «Չելսի» է տեղափոխվել 2017թ. ամռանը «Ռեալից»։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 հանդիպման, խփել է 5 գոլ։

Պրեմյեր լիգայի 21 տուրից հետո «Չելսին» 44 միավորով չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում