21:12  ,  10 հունվարի, 2019

«Լոկոմոտիվի» նոր գլխավոր մարզիչն ու փորձաշրջան անցնող ֆուտբոլիստները ժամանել են Երեւան

Երեւանի «Լոկոմոտիվի» նորանշանակ գլխավոր մարզիչ, ուկրաինացի Անատոլի Պիսկովեցը եւ թիմում փորձաշրջան անցնելու համար հրավիրված ֆուտբոլիստները ժամանել են Հայաստան, հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Պիսկովեցը փոխարինել է Վահե Գեւորգյանին։ 70-ամյա ուկրաինացի մասնագետն իր մարզչական ուղին սկսել է 1980 թվականից։ Մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Կիևի «ԲԿՄԱ»-ն, Դերժինսկի «Խիմկին», Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Ախլին»։

1994 թվականին մարզել է Կիևի կանանց «Ալինա» ակումբը։ Այս թիմի հետ դարձել է Ուկրաինայի գավաթակիր և առաջնության հաղթող։ 2005 թվականին գլխավորել է Բաքվի «Ինտերը»։

Անատոլի Պիսկովեցի նախորդ ակումբը եղել է «Գագրան», որի հետ նա նվաճել է Վրաստանի գավաթը ևդարձել Վրաստանի Առաջին խմբի հաղթող։

«Լոկոմոտիվում» Պիսկովեցին կօգնեն Տիգրան Գսպեյանը և դարպասապահների ուկրաինացի մարզիչ Վլադիմիր Գավրիլովը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում