Երեւանի «Լոկոմոտիվի» նորանշանակ գլխավոր մարզիչ, ուկրաինացի Անատոլի Պիսկովեցը եւ թիմում փորձաշրջան անցնելու համար հրավիրված ֆուտբոլիստները ժամանել են Հայաստան, հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Պիսկովեցը փոխարինել է Վահե Գեւորգյանին։ 70-ամյա ուկրաինացի մասնագետն իր մարզչական ուղին սկսել է 1980 թվականից։ Մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Կիևի «ԲԿՄԱ»-ն, Դերժինսկի «Խիմկին», Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Ախլին»։
1994 թվականին մարզել է Կիևի կանանց «Ալինա» ակումբը։ Այս թիմի հետ դարձել է Ուկրաինայի գավաթակիր և առաջնության հաղթող։ 2005 թվականին գլխավորել է Բաքվի «Ինտերը»։
Անատոլի Պիսկովեցի նախորդ ակումբը եղել է «Գագրան», որի հետ նա նվաճել է Վրաստանի գավաթը ևդարձել Վրաստանի Առաջին խմբի հաղթող։
«Լոկոմոտիվում» Պիսկովեցին կօգնեն Տիգրան Գսպեյանը և դարպասապահների ուկրաինացի մարզիչ Վլադիմիր Գավրիլովը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում