20:09  ,  10 հունվարի, 2019

Ինյեստա. Կասկածում եմ, որ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, ճապոնական «Վիսել Կոբեում» հանդես եկող Անդրես Ինյեստան խոսել է ՊՍԺ–ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին կատալոնական ակումբ։

«Ինձ համար շատ բարդ կլիներ նման իրավիճակում վերադառնալ, սակայն ֆուտբոլում եղել են այդպիսի պատմություններ։ Բոլորն են երազում ունենալ Նեյմարի նման խաղացող։ Ես նույնպես նրան համարում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Սակայն կասկածում եմ, որ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա»»,– Ինյեստայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo–ն։

Հիշեցնենք, որ 2017թ. ամռանը ՊՍԺ–ն Նեյմարին «Բարսելոնայից» գնել է 222 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում