18:38  ,  10 հունվարի, 2019

Իսպանիայում ձերբակալվել են պայմանավորված հանդիպումներ կազմակերպած հայեր

Թենիսի պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու գործով 83 մարդ է ձերբակալվել Իսպանիայում։ Նրանցից 23–ը պրոֆեսիոնալ թենիսիստներ են։ Նշվում է, որ հանցավոր խմբում ընդգրկված են հայեր, հաղորդում է Еuropol–ը։ Մարզիկներից մեկը մասնակցել է 2018թ. ԱՄՆ–ի բաց առաջնությանը, սակայն անունը չի նշվում։

Կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ խաղացողներին, որպեսզի նրանք երաշխավորեն ցանկալի արդյունքը։ Հազարավոր մարդկանց ներգրավմամբ կատարվել են խաղադրույքներ տվյալ հանդիպումների արդյունքների վրա։

Իսպանիայում տեղի ունեցած խուզարկությունների արդյունքում քաղաքացիական գվարդիան առգրավել է 167 հազար եվրո, զենք, 50 էլեկտրոնային սարք, բանկային քարտեր, շքեղ ավտոմեքենաներ, գործի հետ կապված փաստաթղթեր։ Սառեցվել է 42 բանկային հաշիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում