19:11  ,  10 հունվարի, 2019

Արեւմտյան Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումն է անցկացրել Ֆրանսիայում

Ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականն ավարտել է մարզումային հավաքը Մարսելում։ Երկրորդ ստուգողական խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Հարություն Վարդանյանի գլխավորած թիմը 0։2 հաշվով պարտվել է ֆրանսիական «Տուլոնին»։

Հիշեցնենք, որ առաջին խաղում Արեւմտյան Հայաստանի թիմը 1։4 հաշվով պարտվել էր ֆրանսիական «Նիմին»։

Հայկական թիմի կազմում միակ գոլը խփել է Երեւանի «Արարատի» կիսապաշտպան Զավեն Բադոյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում