18:12  ,  10 հունվարի, 2019

ՀՖՖ նախկին փոխնախագահը պաշտոն է ստացել «Ալաշկերտում»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Աշոտ Մանուկյանը (լուսանկարում՝ ձախից) պաշտոն է ստացել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտում»։

Փորձառու պաշտոնյան կլինի երեւանյան ակումբի հիմնադիր–նախագահ Բագրատ Նավոյանի խորհրդականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ալաշկերտը» հաջողություն է մաղթել Աշոտ Մանուկյանին նոր պաշտոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում