17:50  ,  10 հունվարի, 2019

Դենիս Թումասյան. Առաջարկներ ունեմ հայկական ակումբներից

Ռուսական «Ուֆայի» պաշտպան Դենիս Թումասյանը հնարավոր է կարիերան շարունակի Հայաստանում։ Այդ մասին 33–ամյա ֆուտբոլիստն ասել է NEWS.am Sport–ի թղթակցի հետ զրույցում։

«Այո, ես ստացել եմ առաջարկներ հայկական ակումբներից։ Բայց առայժմ հստակություն չկա»,– նշել է Դենիս Թումասյանը։

Հայաստանի հավաքականից մի քանի անգամ հրավեր ստացած, բայց այդպես էլ ազգային թիմին չմիացած ֆուտբոլիստը ռուսական Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է չորս հանդիպման։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով