17:14  ,  10 հունվարի, 2019

Իսկոն հավանել է Սոլարիի հասցեին քննադատական գրառումը (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն դժգոհ է, թե որքան խաղաժամանակ է իրեն տրամադրում թիմի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին։

Իսպանացի ֆուտբոլիստը Թվիթերում հավանել է արգենտինացի մասնագետի հասցեին քննադատական գրառումը։

«Սոլարին մեկնարկային կազմում ընդգրկում է Սեբալյոսին, Կազեմիրոյին, որը լավ մարզավիճակում չէ։ Նա ավելի շուտ դաշտ դուրս կբերի իրեն, քան Իսկոյին»,- թվիթերյան էջում գրել է Alejandro անունով օգտատերը, իսկ Իսկոն հավանել է այդ գրառումը։

Հիշեցնենք, որ Սանտյագո Սոլարիի գլխավորությամբ «Ռեալը» բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում, տարել 12 հաղթանակ, կրել 3 պարտություն ու գրանցել մեկ ոչ ոքի: ԱՄԷ-ում կայացած աշխարհի ակումբային առաջնությունից հետո մադրիդցիները չեն հաղթել 2 խաղ անընդմեջ:

Պրիմերայի 18-րդ տուրից հետո «Ռեալը» 30 միավորով 5-րդ տեղում է եւ 10 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում