16:11  ,  10 հունվարի, 2019

Գվարդիոլա․ Սուլշերը կհասնի աներեւակայելի արդյունքների

«Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է նորվեգացի մասնագետ Ուլե-Գունար Սուլշերի նշանակմանը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում։

«Մանչեսթեր Յունայթեդում» Սուլշերի մեկնարկն ավելի հաջող էր, քան իմը՝«Մանչեսթեր Սիթիում»։ Ես պարտություն կրեցի նորամուտի խաղում, իսկ երկրորդ հանդիպումն ավարտեցի ոչ ոքի։

Սուլշերն արդեն հաղթել է 4 հանդիպում։ Նա երիտասարդ մարզիչ է, որը կհասնի աներեւակայելի արդյունքների։ Մի քանի րոպե դիտել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ հանդիպում, նրանք հրաշալի էին խաղում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն։

Հիշեցնենք, որ Ուլե-Գունար Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել էր Ժոզե Մոուրինյոյին եւ պայմանագիր կնքել մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նորվեգացի նախկին հարձակվողը մանչեսթերյան ակումբում խաղացել է 1996-2007-ը: «Մանչեսթեր Յունայթեդը» Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ անցկացրել է 5 հանդիպում եւ տարել 5 հաղթանակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում