09:11  ,  11 հունվարի, 2019

Մեկնարկում են շախմատի Հայաստանի առաջնությունները

Շախմատի Հայաստանի առաջնություններիին կմասնակցեն 10-ական շախմատիստներ։ Հունվարի 11-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա Հայաստանի առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը։

Հայաստանի չեմպիոնի կոչման համար այս տարի կպայքարեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը եւ Շանթ Սարգսյանը:

Կանանց Հայաստանի առաջնությանը կմասնակցեն Մարիա Կուրսովան, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գեւորգյանը, Աննա Խաչատրյանը, Սուսաննա Գաբոյանը, Մարիամ Ավետիսյանը, Մարիամ Մկրտչյանը, Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Անահիտ Մկրտչյանը: 

Մրցաշարերում առաջին տեղ զբաղեցրած շախմատիստները կընդգրկվեն Հայաստանի հավաքականների կազմերում։

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող չեմպիոնն է Հայկ Մարտիրոսյանը, իսկ կանանց Հայաստանի նախորդ առաջնությունում հաղթել էր Մարիա Կուրսովան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում