15:42  +04,  10 հունվարի, 2019

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը տարվա առաջին հավաքը կանցկացնի Ծաղկաձորում

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունվարի 17-31-ը հավաք կանցկացնի Ծաղկաձորում, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը։

Հավաքին կմասնակցեն նաեւ Հայաստանի երիտասարդական թիմի առաջատարներ ըմբիշները: Հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը հատնել է, որ հավաքին կմասնակցեն շուրջ 60 մարզիկներ:

Դա կլինի մեծահասակների հավաքականի նախապատրաստական առաջին փուլը Բուխարեստում ապրիլի 10-14-ը կայանալիք Եվրոպայի առաջնության համար։

Ծաղկաձորյան հավաքից հետո մեր մի խումբ ըմբիշներ կմասնակցեն Ֆրանսիայում փետրվարի 1-4-ը կայանալիք միջազգային մրցաշարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ