15:16  ,  10 հունվարի, 2019

Ռոբերտ Արզումանյանն աշխատանքի է անցել «Փյունիկում»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն աշխատանքի է անցել Երեւանի «Փյունիկում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նախկին ֆուտբոլիստը կզբաղեցնի «Փյունիկի» գլխավոր սելեկցիոների պաշտոնը։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» 33-ամյա Արզումանյանի առաջին ակումբն է։ Նա կարիերան ավարտել էր նախորդ տարի, իսկ վերջին ակումբն էր «Արցախը»։

Ռոբերտ Արզումանյանը 2005-2016-ը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 74 հանդիպման եւ դարձել 5 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ դանիական «Ռանդերսում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԲՄԱ-Էներգիայում», ղազախական «Ակտոբեում», Պերմի «Ամկարում» եւ Կարագանդայի «Շախտյորում»:

Վերջերս Արզումանյանն աշխատանքի էր անցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, որտեղ ղեկավարում է սկաուտական բաժինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով