14:49  ,  10 հունվարի, 2019

«Այաքսի» աստղն ընտրել է «Բարսելոնան»

Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա», հաղորդում է Mundo Deportivo-ն:

21-ամյա ֆուտբոլիստն իր որոշման մասին արդեն հայտնել է կատալոնական ակումբի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսին, որը մոտ մեկ տարի բանակցություններ էր վարել նրա հետ:

«Բարսելոնան» Դե Յոնգի հետ փոխհամաձայնության է եկել պայմանագրի կետերի հարցում: Մնում է միայն պայմանավորվել «Այաքսի» հետ, որը 75 միլիոն եվրո է պահանջում հոլանդացու տրանսֆերի դիմաց:

Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով հետաքրքրված է նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն: Նա նախորդ տարի է նորամուտը նշել Հոլանդիայի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրել է 5 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում