14:10  ,  10 հունվարի, 2019

Australian Open. Խաչանովի, Ջոկովիչի, Ֆեդերերի ու Նադալի առաջին մրցակիցները

Մելբուրնում կայացել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնության վիճակահանությունը, փոխանցում է մրցաշարի կայքը:

Աշխարհի 11-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը կլինի գերմանացի Պետեր Գոեւչիկը: Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը կմրցի որակավորման փուլի հաղթողներից մեկի հետ, իսկ 37-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կմեկնարկի ուզբեկ Դենիս Իստոմինի հետ մրցախաղով: Իսպանացի Ռաֆայել Նադալն ուժերը կչափի ավստրալացի Ջեյմս Դակվորտի հետ:

Հիշեցնենք, որ Australian Open-ի գործող չեմպիոնն է Ռոջեր Ֆեդերերը: Մրցաշարը կմեկնարկի հունվարի 14-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում