13:30  ,  10 հունվարի, 2019

«Արսենալ» - «Ղարաբաղ» խաղում Արցախի դրոշով դաշտ ներխուժած երկրպագուն՝ իր համարձակ քայլի մասին

Լոնդոնի «Արսենալի» ու Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» միջեւ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպման ժամանակ Արցախի դրոշով եւ շապիկին Մոնթե Մելքոնյանի պատկերով դաշտ ներխուժած երկրպագուն այս օրերին Հայաստանում է:

Բելգիայում բնակվող Սպարտակ Ադամյանը նախօրեին ներկա էր Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման ամանորյա ամենամյա միջոցառմանը, որի ընթացքում պատմեց իր համարձակ քայլի պատճառների մասին եւ արժանացավ հատուկ մրցանակի: Սպարտակն էլ իր հերթին նվերներ հանձնեց ՖԱՖ-ի հիմնադիր Սերգեյ Ջանջոյանին: Ներկաները շատ ջերմ ընդունեցին նրան:

Ավելի վաղ ՖԱՖ-ի երկրպագուները Սպարտակին դիմավորել էին «Զվարթնոց» օդանավակայանում: Նա մոտ 20 տարի չէր եղել Հայաստանում:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնի անվտանգության աշխատակիցները հայ երկրպագուին ամիջապես հեռացրել էին խաղադաշտից: «Ղարաբաղի» դեմ խաղում «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի գոլի շնորհիվ, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց անգլիական ակումբի պահեստայինների թվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում