00:43  ,  10 հունվարի, 2019

«Լոռին» հրաժեշտ է տվել 6 ֆուտբոլիստների

Վանաձորի «Լոռին» հրաժեշտ է տվել վեց ֆուտբոլիստների:

Դարպասապահ Գոռ Էլյազյանի, պաշտպան Վարդան Մովսիսյանի, կիսապաշտպաններ Վիգեն Ավետիսյանի, Դավիթ Ասլանյանի, Արեգ Ազատյանի պայմանագրերը «Լոռիի» հետ ավարտվել են, ակումբը որոշել է չերկարաձգել դրանք, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը:

«Լոռին» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը գանացի պաշտպան Ռիչարդ Բոտչվեյի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով