10:10  ,  10 հունվարի, 2019

«Տոտենհեմում» ռեկորդ սահմանած Հարի Քեյնը առյուծի է կերակրել (ֆոտո)

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնն ընտանիքի հետ այցելել է կենդանաբանական այգի: Այնտեղ 25-ամյա ֆուտբոլիստը կերակրել է առյուծի:

Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 20 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա լոնդոնյան ակումբի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը նվազագույնը 20 գոլ է խփում 5 մրցաշրջաններում անընդմեջ: Անգլիացին 20 գոլի սահմանագիծը հատել էր նաեւ 2014/15 (31 գոլ), 2015/16 (28), 2016/17 (35) եւ 2017/18 (41) մրցաշրջաններում:

View this post on Instagram

A post shared by Harry Kane (@harrykane) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում