23:44  ,  9 հունվարի, 2019

«Արսենալի» 6 խաղացող վերադարձել է ընդհանուր խումբ

Լոնդոնի «Արսենալի» 6 խաղացող վնասվածքներից հետո վերսկսել է մարզումները իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում:

Թիմի հետ մարզումները վերսկսել են պաշտպաններ Լորան Կոսելնին, Շկոդրան Մուստաֆին, Էկտոր Բելյերինը, Կոնստանտինոս Մավրոպանոսը, Նաչո Մոնրեալը, կիսապաշտպան Մեսութ Օզիլը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Շարունակում է ոտքի կոտրվածքից հետո վերականգնվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մարզումները կվերսկսի փետրվարին:

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Արսենալը» հունվարի 12-ին կմրցի «Վեստ Հեմի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում