22:53  ,  9 հունվարի, 2019

Կրիստիան Էրիկսեն. Բանակցում եմ «Տոտենհեմի» հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ

Չեմ մտածում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին, հայտարարել է Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը՝ մեկնաբանելով լուրերը, թե ամռանը համալրելու է Արքայական թիմը:

«Հիմա ես բանակցում եմ «Տոտենհեմի» հետ պայմանագիրս երկարաձգելու վերաբերյալ: Ամեն ինչ լավ է ընթանում: Թիմում գիտեն՝ ինչ եմ ես ցանկանում: Հիմա կենտրոնացած եմ խաղերի վրա: Առաջին դեպքը չէ, երբ տարածվում են տարբեր խոսակցություններ»,- Էրիկսենի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Էրիկսենի գործող պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը: Նա անգլիական թիմ է տեղափոխվել 2013-ին Ամստերդամի «Այաքսից» 13.5 միլիոն եվրոյով: Բրիտանական մամուլը գրել էր, որ «Ռեալը» նրա համար կառաջարկի 100 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում