Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մկանային վնասվածք է ստացել: Բելգիացի ֆուտբոլիստը բաց կթողնի կես ամիս, հաղորդում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Արքայական թիմում այժմ վնասվածքներ ունեն նաեւ Գարեթ Բեյլը, Տոնի Կրոսը, Մարկո Ասենսիոն, Մարիանո Դիասը եւ Մարկոս Լյորենտեն:
26-ամյա Կուրտուան 2018թ. ամռանն է Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել «Ռեալ»՝ հիմնական կազմից դուրս թողնելով կոստառիկացի Կեյլոր Նավասին:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կուրտուան մասնակցել է 16 հանդիպման, բաց թողել 22 գոլ, կատարել 42 սեյվ:
«Ռեալը» 18 տուրից հետո 5-րդ տեղում է եւ 10 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում