20:52  ,  9 հունվարի, 2019

Ինյեստա. Երբեք չի կարելի «Ռեալին» համարել վախճանված

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խորհուրդ է տվել Մադրիդի «Ռեալին» դուրս չթողնել Իսպանիայի ընթացիկ առաջնության ֆավորիտների ցուցակից: Պրիմերայի 18 տուրից հետո Արքայական թիմը 30 միավորով 5-րդն է եւ 10 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»:

«Երբեք չի կարելի «Ռեալին» համարել վախճանված, եթե նույնիսկ առաջատարից հետ է 10 միավոր: «Բարսելոնայի» դեպքում, առաջնայինը Չեմպիոնների լիգան է, քանի որ նախորդ տարիներին տարբեր պատճառներով այդ տիտղոսը դուրս է մնացել կատալոնական ակումբի նվաճումների շարքից: Հաշվի առնելով «Բարսելոնայի» կազմը, Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելը իրատեսական է»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս