20:08  ,  9 հունվարի, 2019

Մունիրի գործակալ. Ֆուտբոլիստը կհեռանա «Բարսելոնայից», սակայն «Սեւիլիան» միակ տարբերակը չէ

«Բարսելոնայի» հարձակվող Մունիրի գործակալ Ֆրանսիսկո Վալդիվյեսոն հաստատել է, որ ֆուտբոլիսն ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ կհեռանա կատալոնական ակումբից: Սակայն նա չի հաստատել, որ Մունիրը կարիերան շարունակելու է «Սեւիլիայում»:

«Մենք չունենք ստորագրած համաձայնություն «Սեւիլիայի» հետ: Դա տարբերակներից ընդամենը մեկն է, բայց հստակ որոշում կամ համաձայնություն դեռ չկա:

Մունիրը որոշել է հեռանալ «Բարսելոնայից», որպեսզի ունենա ավելի շատ խաղաժամանակ: Նա ցանկանում է խաղալ: Եթե Մունիրը հեռանա հունվարին, ապա միայն ակումբի որոշմամբ»,- գործակալի խոսքը մեջբերում է Cadena Cope-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայում» մասնակցել է 11 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում