19:45  ,  9 հունվարի, 2019

Գրիզմանն՝ իսպանական Պրիմերայի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է իսպանական Պրիմերայի լավագույն ֆուտբոլիստը դեկտեմբերին, հաղորդում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը:

Անցած ամիս Գրիզմանն Իսպանիայի առաջնությունում խփել է չորս գոլ, կատարել 1 գոլային փոխանցում՝ արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին օգնելով չորս խաղում վաստակել 10 միավոր:

Գրիզմանը մրցանակը կստանա հունվարի 13-ին, «Աթլետիկո» - «Լեւանտե» հանդիպումից առաջ:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գրիզմանը մասնակցել է 18 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում