Have you ever seen this before? Lane Zablocki's (@lzabbs.39) one-timer hit the glass and broke into two on Saturday against the Cougars! pic.twitter.com/hxf2AreWnd
— Kelowna Rockets (@Kelowna_Rockets) 8 января 2019 г.
Կանադայի եւ ԱՄՆ-ի Հոկեյի արեւմտյան լիգայում հանդես եկող «Քելոունա Ռոքեթսի» խաղացող Լեյն Զաբլոցկու նետումից հետո տափօղակը կիսվել է երկու մասին: Միջադեպը տեղի է ունեցել «Փրինս Ջորջ Քուգարսի» դեմ հանդիպման ժամանակ: Տեսանյութը հրապարակել է «Ռոքեթսի» թվիթերյան էջը:
Գրոհներից մեկի ժամանակ Զաբլոցկու նետումից հետո տափօղակը սուրացել է դարպասի վրայով եւ բախվել ապակե պատին եւ կիսաված ընկել սառույցին:
Այդ խաղում 2:1 հաշվով հաղթել է «Փրիսն Ջորջ Քուգարսը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում