18:11  ,  9 հունվարի, 2019

«Ռեալը» կտուգանի Գարեթ Բեյլին

Մադրիդի «Ռեալը» կտուգանի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, որը «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպման ժամանակ չէր սպասել խաղի ավարտին եւ ավելի շուտ էր հեռացել ստադիոնից, գրում է El Confidencial-ը: Տուգանքի գումարի չափը չի նշվում:

29-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողնում այդ հանդիպումը վնասվածքի պատճառով: Նա ստադիոնից հեռացել է խաղի 78-րդ րոպեին, երբ «Ռեալը» պարտվում էր 0:1 հաշվով: Դրանից հետո արգենտինացի Սանտյագո Սոլարիի գլխավորած թիմը բաց թողեց եւս մեկ գոլ եւ պարտվեց 0:2 հաշվով:

«Ռեալը» 30 միավորով 5-րդ տեղում է եւ 10 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում