16:08  ,  9 հունվարի, 2019

Մենի Պակյաոն ու Ֆլոյդ Մեյվեզերը հանդիպել են NBA-ի խաղի ժամանակ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը եւ 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակյաոն հանդիպել են Լոս Անջելեսում:

Լեգենդար բռնցքամարտիկները ներկա են եղել «Կլիպերս» – «Շառլոտ» (128:109) Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղին: Պակյաոն ու Մեյվեզերը ողջունել են իրար, տեղի է ունեցել նաեւ ձեռքսեղմում:

Հիշեցնենք, որ Պակյաոն ու Մեյվեզերը ռինգում հանդիպել են 2015 թվականին, եւ ամերիկացի բռնցքամարտիկը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English