15:33  ,  9 հունվարի, 2019

«Արարատում» փորձաշրջան են անցնում մի շարք լեգեոնականներ

Երեւանի «Արարատը» հունվարի 8-ին վերադարձել է արձակուրդից եւ վերսկսել մարզումները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը մարզումներն անցկացնում է Ձորաղբյուրի մարզահամալիրում: Բացակայում են միայն Արեւմտյան Հայաստանի հավաքականի ճամբարում գտնվող ֆուտբոլիստները, որոնք թիմին կմիանան առաջիկայում:

Հունվարի 14-21-ը «Արարատն» առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Ձորաղբյուրում: Այնուհետեւ թիմը կմեկնի Սոչի, որտեղ հունվարի 23-ից փետրվարի 3-ը կանցկացնի հավաք: Վերջին հավաքը կկայանա փետրվարի 11-23-ը Կիպրոսում:

Երեւանյան ակումբի կազմում փորձաշրջան են անցնում մի շարք լեգեոնականներ, որոնք պայմանագիր կկնքեն առաջիկայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում