15:05  ,  9 հունվարի, 2019

«Փյունիկը» վերսկսել է մարզումները (ֆոտո)

Երեւանի «Փյունիկը» հունվարի 9-ին վերսկսել է մարզումներն ամանորյա արձակուրդից հետո, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Տարվա առաջին մարզումը տեղի է ունեցել ակումբի մարզաբազայում:

Հունվարի 21-ից փետրվարի 3-ը Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը Թուրքիայի Ալանիա քաղաքում կանցկացնի հավաք, որի ընթացքում նախատեսված են չորս ստուգողական հանդիպումներ: «Փյունիկի» մրցակիցները կլինեն բուլղարական «Սլավիան» ու «Մոնտանան», ուկրաինական  «Ալեքսանդրիան» եւ ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով